ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բիրյուլևոյում ձերբակալածներին արտաքսում են

Բիրյուլևոյում ձերբակալածներին  արտաքսում են
31.10.2013 | 14:27

Ռուսաստանում սկսել են ազատվել Բիրյուլևոյում ձերբակալվածներից: Յոթ հոգուց բաղկացած առաջին խումբը այսօր հարկադրաբար հետ է ուղարկվելու այն երկրները, որտեղից ժամանել են տվյալ միգրանտները: Նրանք կարտաքսվեն ՌԴ միգրացիոն օրենսդրության տարբեր խախտումների համար: Բրյուլևոյում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալվել է մոտ 400 մարդ, որոնց մեծ մասը անօրինական միգրանտներ են: Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում տեղի էր ունեցել սպանություն: Կասկածյալը, ով Ադրբեջանի քաղաքացի է, ձերբակալված է: Դեպքից հետո աշխատանքից ազատվել է ոստիկանության Բիրլյուլևոյի բաժնի պետը: Բախումները առիթ դարձան, որ ՌԴ իշխանությունները խստացնեն աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան, որին զուգահեռ հասարակության մեջ սաստկացավ անհանդուրժողականությունը այլ ազգի ներկայացուցիչների նկատմամբ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ